Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում

22 Հոկտեմբերի 2026, 13:22

Տնտեսություն և Բիզնես

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինը։

Նրա խոսքով՝ նման սահմանափակումների կիրառման մեխանիզմը գործում է Միության բոլոր երկրների միջև, և նման իրավիճակներ պարբերաբար են առաջանում։ Սպառողների անվտանգության ապահովման նպատակով կիրառվող ժամանակավոր միջոցները սովորաբար գործում են այնքան ժամանակ, մինչև երկրներն իրենք պարզեն իրավիճակը և հակառակ որոշում կայացվի։

«Կարծում եմ՝ մոտ ապագայում ամեն ինչ պետք է կարգավորվի։ Երբեք չի եղել այնպես, որ մենք չկարողանանք ընդհանուր լեզու գտնել և համաձայնության չգալ»,- նշել է Սուբբոտինը։