Արտակարգ դեպք Երևանում. վիճաբանությունը վերածվել է հրաձգության
25 Հոկտեմբերի 2026, 11:30
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, Երևանի Կիևյան փողոցից հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ ՆԳՆ ոստիկանության նախնական տվյալների՝ փողոցում վիճաբանություն է բռնկվել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում տղամարդկանցից մեկը կրակել է ատրճանակից:
Իրավապահներին արդեն հաջողվել է հայտնաբերել միջադեպի 2 մասնակցի: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքներն ու մյուս մասնակիցներին պարզելու ուղղությամբ: