Ոսկերիչ Արա Վարդանյանի լեռնային ապաստարանը՝ Casa Vogue-ի շապիկին

25 Հոկտեմբերի 2026, 23:40

Մշակույթ

Հայտնի բրազիլահայ ոսկերիչ Արա Վարդանյանը և նրա կինը՝ մոդել ու դիզայներ Սաբրինա Գասպերինը, դարձել են Casa Vogue ամսագրի հոկտեմբերյան համարի հերոսները։ Զույգն առաջին անգամ բացել է Բրազիլիայի Մանտիկեյրա լեռնաշղթայում գտնվող իրենց կալվածքի դռները, որի լուսանկարն էլ հայտնվել է պարբերականի շապիկին։

Նախագծի ճարտարապետն է բրազիլացի հանրահայտ դիզայներ Կառլոս Մոտտան։ Տան ինտերիերը կահավորված է ամուսինների՝ ողջ աշխարհից հավաքած կահույքով և արվեստի գործերով։ Հոկտեմբերյան թողարկումը նվիրված է հենց այնպիսի ինտերիերների, որոնք արտացոլում են տանտերերի անձնական պատմությունն ու նկարագիրը։

Արա Վարդանյանը ծնվել է Բեյրութում՝ հայկական ընտանիքում, սակայն մանկուց ապրել է Բրազիլիայում։ Ընտանեկան գործը շարունակելով՝ նա հիմնել է սեփական շքեղ ոսկերչական ապրանքանիշը։ Նրա կինն ու ներշնչանքի աղբյուրը՝ Սաբրինա Գասպերինը, նաև նրա բազմաթիվ հավաքածուների համահեղինակն է։

Հիմա եթերում