Երևանի քաղաքապետարանը կունենա արհեստական բանականությամբ աշխատող երկվորյակ․ Ավինյան
26 Հոկտեմբերի 2026, 11:15
Նախատեսվում է հաջորդ տարվա բյուջեում ավելացնել Երևանի քաղաքապետարանում արհեստական բանականության զարգացման համար նախատեսված ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Որոշել ենք հաջորդ տարվա՝ արհեստական բանականության համար նախատեսվող բյուջեն ավելացնել։ Ստեղծելու ենք քաղաքապետարանի՝ արհեստական բանականությամբ երկվորյակ»,- ավագանու նիստի ժամանակասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ կստեղծվի քաղաքապետարանի բոլոր վարչությունների և վարչական շրջանների արհեստական բանականությամբ աշխատող կրկնօրինակները՝ «ագենտները»։
«Ունենալու ենք մեր բոլոր վարչությունների, վարչական շրջանների երկվորյակ «ագենտը»՝ ԱԲ-ով աշխատող կրկնօրինակը, որը սկզբնական փուլում գործարկվելու է որպես խորհրդատվական մարմին»,- նշել է քաղաքապետը։