Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր

26 Հոկտեմբերի 2026, 13:20

Սպորտ

Մոնտե Կառլոյում կայացած Tennis Europe Junior Masters մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Խմբային փուլում հայ թենիսիստը տարել էր 2 հաղթանակ և 2-րդ տեղով դուրս եկել խմբից։

3-րդ տեղի համար պայքարում Ավետիսյանը 1:6, 6:4, 7:5 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Բոհոմոլկինին ու նվաճել բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ Europe Junior Masters-ին մասնակցում էին 2026 թվականին Եվրոպայի մինչև 16 տարեկան ամենաբարձր վարկանիշ ունեցող 8 թենիսիստները:

Հիմա եթերում