ԱՄՆ-ում երեքամյա տղային հեռացրել են ֆուտբոլային մրցաշարից՝ չափազանց լավ խաղի համար
26 Հոկտեմբերի 2026, 15:00
Նևադա (Nevada) անունով երեքամյա ամերիկացի տղան դարձել է սոցիալական ցանցերի աստղ այն բանից հետո, երբ նրան հեռացրել են Ֆլորիդա նահանգի Ուինթեր Պարկում գործող «i9 Sports» մանկական ֆուտբոլային լիգայի խաղերից՝ չափազանց լավ խաղալու և խաղադաշտում լիովին գերիշխելու համար։
Մրցակիցների ծնողները բողոքել են լիգայի ղեկավարությանը, քանի որ նրանց հինգ տարեկան երեխաները, որոնց տարիքային խմբում խաղում էր Նևադան, չէին կարողանում նրանից խլել գնդակը։ Նրանք երեքամյա տղային մեղադրել են «շոու կազմակերպելու» և խաղը միայնակ վերահսկելու մեջ։
Երբ տղայի հայրը հրաժարվել է խաղադաշտից հեռացնել որդուն, կազմակերպիչները ոստիկանություն են կանչել։