Սպասվում է առանց տեղումների եղանակ
27 Հոկտեմբերի 2026, 09:00
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ին և 28-ին, 31-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ին և 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հոկտեմբերի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը, 31-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։