Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ

27 Հոկտեմբերի 2026, 10:33

Քաղաքականություն

ԱԺ նիստի մեկնարկին լարված իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ընթացքում։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին հորդորել է մնալ օրակարգի շրջանակներում։

«Խոսեք օրակարգի մասին կամ ավարտեք ելույթը»,- ասել է Ռուբինյանը։

Ղազարյանը շարունակել է ելույթը, ինչից հետո ԱԺ նախագահն անջատել է նրա խոսափողը։ Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ իր ելույթի համար հատկացված ժամանակը դեռ չի ավարտվել։

«Անվտանգության աշխատակիցներին հրավիրում եմ դահլիճ, որպեսզի պարոն Ղազարյանը զբաղեցնի իր տեղը»,- հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։

Հիմա եթերում