Հանրային ծառայողները չպետք է դառնան մեկ քաղաքական ուժի քմահաճույքների իրացման գործիք․ Արամ Վարդևանյան

27 Հոկտեմբերի 2026, 10:38

Քաղաքականություն

Երբ մենք խոսում ենք հանրային ծառայության մասին, առաջին հերթին պետք է պատկերացնենք հանրային ծառայողի անկախությունը։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով հանրային ծառայությանն առնչվող օրենսդրական նախագծին։

«Քաղաքական իրադարձությունների ժամանակ նրանք չպետք է դառնան վարչական ռեսուրսի չարաշահման գործիք կամ զոհ, չպետք է դառնան մեկ քաղաքական ուժի քմահաճույքների և ցանկությունների իրացման գործիք»,- ասել է նա։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ հանրային ծառայողների շահերի պաշտպանության առաքելություն ունեցող պաշտոնյաներն իրենք պետք է հարգեն իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները և հետևեն դրանց ոգուն։

Հիմա եթերում