TRIPP-ի իրագործումից առաջ պետք է խաղաղության պայմանագիր կնքվեր․ Արամ Վարդևանյան

27 Հոկտեմբերի 2026, 15:51

Քաղաքականություն

Մենք գտնում ենք, որ նպատակահարմար չէ փոխել հերթականությունը․ TRIPP-ի իրագործումից առաջ պետք է խաղաղության պայմանագիր կնքվեր։ Այս մասին ԱԺ-ում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի շրջանակային ռազմավարական համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հիշել, թե ինչպես է ձևավորվել TRIPP-ի ճարտարապետությունը, և ինչ դեր է ունեցել այդ գործընթացում ԱՄՆ-ն։

«Եթե ամեն ինչ «Քաղաքացիական պայմանագիրը» կարողանում է իրականացնել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելով, ապա ինչի՞ համար էր այս ամենը տեղի ունենում Վաշինգտոնում։ ԱՄՆ նախագահի վկայությամբ՝ Միացյալ Նահանգները նախնական փուլում որոշակի իմաստով հանդես է եկել որպես երաշխավոր։ Հետևաբար, դրա կարիքը կար, և դրա կարիքը կա նաև հիմա»,- ասել է Վարդևանյանը։