Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
27 Հոկտեմբերի 2026, 18:11
Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Աստանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Գևորգ Թադևոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Երրորդ տեղի համար գոտեմարտում Թադևոսյանը 4:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ։ Հայ ըմբիշի հաղթանակը գրանցվել է գոտեմարտի վերջին վայրկյաններին ներկայացված բողոքարկման (չելենջի) արդյունքներով: