Ձեր պալատը թուղթ սևացնելու գործո՞վ է մենակ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Հաշվեքննիչ պալատին
29 Հոկտեմբերի 2026, 10:49
2025 թվականի հաղորդման 30-րդ էջում Աշտարակի համայնքապետարանի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունում արձանագրված է 1 միլիարդ 23 միլիոն դրամի էական, բայց ոչ համատարած խեղաթյուրում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ քննադատելով Հաշվեքննիչ պալատի գործունեությունն ու պահանջելով պարզաբանել՝ ինչ հետևանքներ են ունենում արձանագրված խեղաթյուրումները։
«Ուզում եմ հասկանալ՝ ձեր պալատը թուղթ սևացնելու գործո՞վ է մենակ։ Դրա հաջորդականությունն ի՞նչ է լինում»,- ասել է նա։
Մանուկյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խախտումներ հայտնաբերելուց հետո, և ով է պատասխանատվություն կրում դրանց համար։