Արա, արան դու ես․ ծեծկռտուք՝ ԱԺ-ում
29 Հոկտեմբերի 2026, 11:01
Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանությունը վերածվել է հրմշտոցի և ծեծկռտուքի։
Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում։ Վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմադիրների հասցեին, ապա վիճաբանություն է սկսվել Նարեկ Կարապետյանի հետ։ Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները մոտեցել են, և իրավիճակը վերածվել է հրմշտոցի։