Դուք եք սկսել ծեծկռտուքը․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

29 Հոկտեմբերի 2026, 12:24

Քաղաքականություն

Ես ընդմիջման ընթացքում նայել եմ բոլոր կադրերը, նորից դիտել եմ պարոն Տարոն Չախոյանի ելույթը, նայել եմ ձեր պահվածքի կադրերը՝ և՛ ծեծկռտուքը, և՛ միջանցքում տեղի ունեցածը, և պետք է արձանագրեմ հետևյալը։ Այս մասին ԱԺ նիստում ասել է Ազգային Ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Տարոն Չախոյանն իր ելույթում չի օգտագործել գեթ մեկ վիրավորական բառ։ Ոչ մի բառ, որը կարող է վիրավորական լինել կամ ընկալվել որպես վիրավորական։ Լրիվ նորմալ ելույթ էր ունենում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Նարեկ Կարապետյանը չի կարողացել զսպել էմոցիաները, տեղից վիրավորական արտահայտություններ է արել, ապա մոտեցել է Չախոյանին՝ փորձելով հարվածել նրան։

«Պարոն Կարապետյան, այս տեղի ունեցածի անմիջական պատասխանատուն դուք եք։ Դուք եք սկսել այս ամեն ինչը, դուք եք միջամտել պատգամավորի ելույթին, դուք եք սկսել ծեծկռտուքը»,- ասել է Ռուբինյանը։