Հույս չունենաք, որ վախեցած պախկվելու եք ոստիկանության հետևում. Իրինա Յոլյանը ՝ ՔՊ- ականներին
29 Հոկտեմբերի 2026, 12:58
Ավարտի մեկնարկը տրված է, ու հույս չունենաք, որ միշտ թաքնվելու եք վախկոտի պես ոստիկանության թիկունքում։ Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունը ձեզ չեն փրկելու իրականությունից։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը՝ քննադատելով իշխանություններին և պնդելով, որ ոստիկանությունն օգտագործվում է իրենց մասին հրապարակային խոսող քաղաքացիների դեմ։
Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց մասին հրապարակայնորեն խոսող քաղաքացիների դեմ օգտագործում են ոստիկանությանը։
«Ով խոսում է ձեր մասին, իրականությունը ներկայացնում, ոստիկանությունն ուղարկում եք նրա տուն։ Իմացեք, որ ամեն ինչին վերջ է լինելու, ձեր իշխանությանն էլ է վերջ լինելու»,- ասել է նա։