Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն արգելվել է ԱԺ․ Ռուբինյան
29 Հոկտեմբերի 2026, 14:45
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել, և նրա մուտքն Ազգային ժողով արգելվել է։
«Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ պատգամավորների վկայության՝ նա երեկ միջադեպ է սադրել ԱԺ-ում։ Ով չհետևեց կանոններին, ես խստորեն եմ վերաբերվելու այս հարցին։ Ով խախտեց կանոնները, մուտք չի ունենալու ԱԺ, առնվազն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուբինյանը։