ԱՀԿ-ն զգուշացնում է COVID-19-ի նոր շտամի տարածման վտանգի մասին
31 Հոկտեմբերի 2026, 13:20
Աշխարհում աճում է կորոնավիրուսի նոր՝ PJ.2.1 շտամի տարածման ռիսկը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ռուսաստանյան գրասենյակից։
«2026 թվականի մայիսին առաջին անգամ հայտնաբերվելուց ի վեր այս տարբերակը տարածվել է մի քանի մայրցամաքներում, և քանի որ մարդկանց միջսահմանային տեղաշարժերը շարունակվում են, երկրներ դրա ներթափանցման ռիսկը միայն աճում է»,- նշել են գործակալության զրուցակիցները։
ԱՀԿ-ում նաև ընդգծել են, որ այս պահին հրապարակված կլինիկական տվյալներ չկան, որոնք ցույց կտային, որ նոր շտամով պայմանավորված վարակը հանգեցնում է ավելի ծանր հետևանքների՝ համեմատած SARS-CoV-2-ի վերջերս հայտնաբերված այլ տարբերակների հետ։