Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել
31 Հոկտեմբերի 2026, 12:50
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ հղում անելով իշխանություններին։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Կալիֆոռնիայի Ֆեյրֆիլդ քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում հրաձգության մասին։
«Solano Town Center» առևտրի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգության մեջ կասկածվող անձի ինքնությունը դեռևս պարզված չէ։