Ավստրալացի ռեժիսորը ներկայացրել է Հայաստանի մշակույթին նվիրված վավերագրական ֆիլմի թրեյլերը

31 Հոկտեմբերի 2026, 21:00

Մշակույթ

Ավստրալացի պարուսույց և ռեժիսոր Ջեյմս Միտչել Ֆենվիկը պաշտոնապես ներկայացրել է «ARMENIA | DOCUMENTARY TRAILER. Beyond the dance» խորագրով վավերագրական թրեյլերը։

Տեսահոլովակը նրա «Born From Culture» («Մշակույթից ծնված») միջազգային խոշոր կինոնախագծի մասն է, որն ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների ինքնությունն ու ժառանգությունը՝ շարժման, ավանդական պարերի և արհեստների միջոցով։

Թրեյլերը հայ մշակույթի և պատմության հանդեպ սիրո յուրօրինակ արտահայտություն է։ Հայաստանի հոգին ներկայացվում է ոչ միայն գեղեցիկ պարի, այլև երկրի քրիստոնեական պատմության, մարդկանց, դարավոր արհեստների ու ավանդույթների միջոցով։

Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի ամենանշանավոր պատմական վայրերում՝ Արարատ լեռան ֆոնին, Խոր Վիրապի և Զվարթնոցի վանքերի մոտ, ինչպես նաև Էջմիածնի Մայր տաճարում։

Տեսահոլովակի գլխավոր հերոսներն են Գագիկ Կարապետյանի ղեկավարած Հայաստանի պետական պարի անսամբլի արտիստները։

Նկարահանումներին մասնակցել են նաև մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում՝ ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և խաչքարագործության առաջին կին վարպետ Նարինե Փոլադյանը։

Հիմա եթերում