ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին
31 Հոկտեմբերի 2026, 21:15
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ամերիկյան կողմից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունից հայտնել են, որ ստացված տեղեկությունների հիման վրա համապատասխան աշխատանքներ են իրականացվում։
«Գործընկերային ուղիներով ամերիկյան կողմից տեղեկություն է ստացվել Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին։ Համապատասխան աշխատանքներ են իրականացվում»,- հայտնել են ԱԴԾ-ից։
Ռուսական գերատեսչությունը այլ մանրամասներ չի ներկայացրել ենթադրյալ ահաբեկչության, հնարավոր թիրախների և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։