Դիմումների թիվն ավելանում է, բայց որոշումների պատկերն այլ է․ Վարդևանյանը՝ ՍԴ-ի մասին
03 Նոյեմբերի 2026, 15:15
2025 թվականին Սահմանադրական դատարան է ներկայացվել 358 դիմում, իսկ 2026 թվականին դրանց թիվն ավելի մեծ է, սակայն դիմումների քանակը դեռևս չի արտացոլում դատարանի արդյունավետությունը։ Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ցավոք սրտի, եթե ավելի կոնկրետացնեք, թե քանի որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը, այդտեղ պատկերն այլ է»,- նշել է Վարդևանյանը՝ հավելելով, որ նախկինում սահմանադրական արդարադատության մոդելն այլ էր, և դատարանը յուրաքանչյուր դիմումի նկատմամբ պրոակտիվություն էր ցուցաբերում։