Դատարանի որոշումը պետք է կատարվի անհապաղ. Խամոյանը՝ «Օլիմպավան»-ի կապարակնքման մասին

03 Նոյեմբերի 2026, 16:01

Քաղաքականություն

Դատարանը քննիչին տվել է «Օլիմպավան»-ի դեպքով մեկ անգամ խուզարկություն իրականացնելու թույլտվություն, բայց ընթացքում խուզարկությունը դարձել է կապարակնքում։ Այս մասին ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցեր ուղղելիս ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ձևը փոխվել է, այսինքն՝ դուք փոխել եք ձեր իրավասությունը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ կապարակնքումների հետևանքով բազմաթիվ անձանց գույքը վնասվում է։

«Պետական մարմինները պետք է իրականացնեն բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունները։ Բողոքարկման փաստը և ժամանակագրությունը կապ չունի առաջին ատյանի դատարանի որոշումը կատարելու հետ։ Դա անհապաղ և իմպերատիվ պահանջ է բոլորի համար»,- ասել է Խամոյանը։