Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Արթուր Առաքելյանին

03 Նոյեմբերի 2026, 23:00

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Լուկօյլ-Աէրո» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին «Բարեկամության» շքանշանով պարգևատրելու մասին։

Բարձր պետական պարգևը շնորհվել է ընկերության պաշտոնյային՝ աշխատանքային նշանակալի ձեռքբերումների, ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։