Ալեքսանդր Չուբարյանը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությանը կից Հանրային խորհրդի նախագահ
03 Նոյեմբերի 2026, 21:10
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը վերընտրվել է Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությանը կից Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում։
Համապատասխան որոշումն ընդունվել է խորհրդի նոր կազմի առաջին նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում։ Նիստի ընթացքում հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի նորացված ղեկավար կազմը։