Թրամփը դեմոկրատների հաղթանակի կանխատեսումների ֆոնին հրապարակել է «ՎԵՏՈ» գրությամբ գլխարկի լուսանկար
04 Նոյեմբերի 2026, 09:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է կարմիր բեյսբոլային գլխարկի լուսանկար, որի վրա խոշոր տառերով գրված է «VETO» (Վետո)։ Այս հրապարակումն արվել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցները կանխատեսել են, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ կանցնեն դեմոկրատների վերահսկողության տակ։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում վետո կդնի օրինագծերի վրա, քանի դեռ օրենսդիրները համաձայնության չեն եկել գործարքի շուրջ։
Նշենք, որ «Bloomberg» գործակալության կանխատեսման համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կստանա ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում։
Գործակալության հրապարակած քարտեզի համաձայն՝ դեմոկրատները Սենատում կունենան 51 տեղ՝ ապահովելով մեծամասնություն 100 տեղ ունեցող պալատում։
Մինչև ընտրությունները Սենատը վերահսկում էին հանրապետականները՝ ունենալով 53 տեղ, իսկ դեմոկրատներն ու նրանց խմբակցության մեջ ընդգրկված անկախ սենատորները՝ 47 տեղ։
Մեծամասնություն ստանալու համար դեմոկրատներին անհրաժեշտ էր հանրապետականներից խլել չորս տեղ՝ պահպանելով իրենց բոլոր տեղերը։
Լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն կստանա նաև Ներկայացուցիչների պալատում։