ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներն առաջ են անցնում հանրապետականներից

04 Նոյեմբերի 2026, 09:14

Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները գերազանցում են հանրապետականներին։

«Associated Press»-ի կանխատեսմամբ՝ Սենատում դեմոկրատները կստանան 45 տեղ, իսկ հանրապետականները՝ 36։ Ներկայացուցիչների պալատում նույնպես դեմոկրատներն առաջ են՝ 101 տեղ՝ հանրապետականների 55-ի դիմաց։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social»-ի իր էջում հայտարարել էր, որ հանրապետականները «ջախջախիչ հաղթանակ» կտանեին, եթե իր անունը ներառված լիներ ընտրական քվեաթերթիկում։

Միևնույն ժամանակ, NBC News-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցածների միայն 38%-ն է հավանություն տալիս նախագահի գործունեությանը։ Այս ցուցանիշը ցածր է 2018 թվականի միջանկյալ ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքից, երբ Թրամփի աշխատանքին աջակցում էր ընտրողների 45%-ը։

Հիմա եթերում