Թրամփը լրատվամիջոցների կանխատեսումներից հետո հրապարակել է «վետո» գրությամբ գլխարկի լուսանկար
04 Նոյեմբերի 2026, 09:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «վետո» գրությամբ գլխարկի լուսանկար՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները կանխատեսել են, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ կանցնեն դեմոկրատների վերահսկողության տակ։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում վետո կդնի փաստաթղթերի վրա, մինչև օրենսդիրները չհամաձայնեն գործարքի։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կստանա Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg գործակալության կանխատեսումից։
Գործակալության հրապարակած Սենատի տեղերի բաշխման քարտեզի համաձայն՝ դեմոկրատները հասել են 51 տեղի նշագծին։ Այսպիսով, նրանք կապահովեն ինքնուրույն մեծամասնություն Կոնգրեսի վերին պալատի 100 տեղերից։
Մինչ ընտրությունները Սենատը վերահսկում էին հանրապետականները՝ ունենալով 53 տեղ՝ դեմոկրատների և նրանց խմբակցությանը միացած անկախ սենատորների 47 տեղի դիմաց։
Մեծամասնություն ստանալու համար դեմոկրատներին անհրաժեշտ էր հանրապետականներից խլել առնվազն չորս տեղ՝ պայմանով, որ պահպանեն իրենց բոլոր տեղերը։
Լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն կստանա նաև Ներկայացուցիչների պալատում։
Bloomberg-ի հաշվարկներով՝ դեմոկրատները Հանրապետական կուսակցությունից խլել են ութ տեղ, ինչը երկու անգամ ավելի է, քան մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ նվազագույն թիվը։