Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
04 Նոյեմբերի 2026, 15:30
Եվրամիությունը շարունակում է վերածվել ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի, որը պատրաստ չէ բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը՝ ելույթ ունենալով «Ազգային անվտանգության հայեցակարգերն ու դոկտրինները Մեծ Եվրասիայի տարածքում. առանձնահատկություններն ու հեռանկարները» թեմատիկ նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վենեդիկտովի կարծիքով՝ Եվրոպան դժվար թե վերականգնի ուժի կենտրոնի իր կարգավիճակը, մինչդեռ Եվրասիան մեծացնում է իր ազդեցությունը և դառնում ավելի հեռանկարային բևեռ։
Նրա խոսքով՝ Եվրոպան մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, ինչպես նաև Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր։
«Այսօր Եվրոպան համառորեն շարունակում է երազել էքսպանսիայի մասին, մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ։
ՆԱՏՕ-ն կլանեց Ֆինլանդիային և Շվեդիային՝ հերթական անգամ ընդլայնվելով դեպի արևելք՝ հակառակ դա չանելու իր խոստումներին։
Բրյուսելում Ուկրաինայի մարտունակ բնակչության մնացորդները դիտարկում են որպես ապագա եվրոպական զինված ուժերի «պատժիչ գումարտակ»»,- ասել է նա։