Մեր հանձնառությունն է րոպե առաջ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Միրզոյան
05 Նոյեմբերի 2026, 11:14
Հայաստանի հանձնառությունն է հնարավորինս արագ իրականություն դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Այս մասին 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր հանձնառությունն է րոպե առաջ իրականություն դարձնել՝ ձեր օգնությամբ, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և ապա՝ վավերացումը»,- նշել է նա։
Արարատ Միրզոյանը հավելել է, որ մինչև այդ շարունակելու են Ադրբեջանի հետ խաղաղությանը նպաստող քայլերն ու համագործակցությունը։