Ուշիի ողբերգական վթարի զոհերի թվում է 22-ամյա Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը

05 Նոյեմբերի 2026, 16:45

Հասարակություն

2026 թվականի նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մահացածներից մեկը Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22–ամյա Էրիկ Մխոյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն վթարից մահացել են նաև 26-ամյա Նարինե Բարսեղյանը՝ Տաշիրից, նրանք նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։

Նրանք և Էրիկ Մխոյանը եղել են Ստեփանավան- Երեւան տաքսու մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։

Հիմա եթերում