ԵԱՏՄ-ն Հայաստանի համար օգո՞ւտ է, թե՞ վնաս․ Մեսրոպ Մանուկյանը՝ Պապոյանին
06 Նոյեմբերի 2026, 11:35
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, ԱԺ հանձնաժողովի նիսում դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, հարցրել է՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար օգո՞ւտ է, թե՞ վնաս։
Մանուկյանի խոսքով՝ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների ելույթներում հակասական գնահատականներ են հնչել ԵԱՏՄ-ի վերաբերյալ, և ինքը ցանկանում է հստակ պատասխան ստանալ։
«Ուզում եմ հասկանամ՝ ԵԱՏՄ-ն օգո՞ւտ է, թե՞ վնաս Հայաստանի Հանրապետությանը։ Եթե այդքան վնաս է, ինչո՞ւ չենք սառեցնում անդամակցությունը։ Ասենք՝ մենք ենք սառեցնենք, պրծնենք, ազատվենք։
Խնդրում եմ՝ ամբողջացրեք ձեր մտքերը և պատասխանեք՝ օգուտ է, թե ոչ, և եթե վնաս է, ինչո՞ւ մենք դուրս չենք գալիս»,- ասել է պատգամավորը։
Ի պատասխան Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է տնտեսական օգուտներ ստանալու նպատակով, և եթե ակնկալվող օգուտները չեն ստացվում, իսկ միաժամանակ գործում են որոշակի սահմանափակումներ, ապա մտածելու տեղիք կա։ Սակայն այս պահին, նրա խոսքով, իշխանությունը ԵԱՏՄ-ին անդամակցության հետագա զարգացումները կասկածի տակ չի դնում։