Օդի ջերմաստիճանը կնվազի․ տեղումներ կլինեն
07 Նոյեմբերի 2026, 10:00
Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ին և 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև 7-ն աստիճանաբար կնվազի՝ 8-10, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
Երևանում 7-ին և 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։