Նոյեմբերի 9-ի հայտարարությունը փորձեցին վիժեցնել, այժմ առաջ են մղում TRIPP-ը․ Բենիամին Մաթևոսյան

09 Նոյեմբերի 2026, 12:56

Քաղաքականություն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Հայաստանի իշխանությունները մի շարք գործողություններ են իրականացրել՝ փաստաթուղթը դե ֆակտո վիժեցնելու ուղղությամբ։ Այս մասին «Alpha Media Centre»-ում պանելային քննարկման ընթացքում հայտարարել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձել են նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ներկայացնել որպես Հայաստանի տարածքով միջանցք անցկացնելու դրույթ, իսկ այժմ որպես փաստաթղթի այլընտրանք առաջ են մղում TRIPP նախագիծը։

«Կողմերից ոչ մեկը մինչ այս պահը հետ չի կանչել իր ստորագրությունը, ինչի մասին բառացիորեն օրերս խոսեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Որպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին այլընտրանք՝ այժմ ներկայացվում է TRIPP-ը, և քարոզչական մակարդակում պնդում են, որ այն միջանցք չէ»,- ասել է նա։