Խաղաղության մասին իշխանությունների հայտարարությունները սուտ և կեղծիք են․ Արթուր Խաչատրյան

09 Նոյեմբերի 2026, 11:39

Քաղաքականություն

Իշխանությունները մոլորեցնում են հանրությանը՝ հայտարարելով, թե Ադրբեջանի հետ արդեն հաստատվել է խաղաղության։ Դա սուտ և կեղծիք է։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդը զրկված է իր բնակավայրեր վերադառնալու հնարավորությունից, իսկ Արցախում շարունակվում է հայկական հետքի ոչնչացումը։

«Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ երկրի մի հատվածը օկուպացրել է թշնամի պետությունը, Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհները, միջազգային հարթակներում խոսում է սպառնալիքների և վիրավորանքների լեզվով, իսկ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատանդառված է»,- ասել է Արթուր Խաչատրյանը։