ՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս. Նարեկ Կարապետյան

09 Նոյեմբերի 2026, 13:14

Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության գալուց ի վեր Հայաստանից պատերազմի հոտ է գալիս, իսկ իշխանությունները երկիր են բերել պատերազմի քամիները։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը. եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ. եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պարտություն. եռապատերազմի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից իրենց վրայից պատերազմի հոտ է գալիս։

Իրենց իշխանության գալուց մեկուկես տարի անց սկսված գործընթացից մինչև այսօր Հայաստանի հիմնական խնդիրը պատերազմն է։ Այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները և չեն կարողանում դրանք հեռու տանել Հայաստանից, որովհետև հենց իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն»,- ասել է Կարապետյանը։