Հաղթանակ համաշխարհային ասպարեզում․ Կամիլա Սաուլյանն ու Նարեկ Ասոյանը՝ MMA-ի աշխարհի չեմպիոններ
09 Նոյեմբերի 2026, 21:15
Թբիլիսիում ավարտվել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությունը, որը համախմբել էր մոլորակի ուժեղագույն երիտասարդ մարզիկներին։
Ռուսաստանի հավաքականի կազմում փայլուն արդյունք են գրանցել Կամիլա Սաուլյանն ու Նարեկ Ասոյանը։
Մի շարք վստահ հաղթանակներ տանելով՝ մարզիկները բարձրացել են պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ դառնալով աշխարհի չեմպիոններ իրենց տարիքային խմբերում։
Կամիլա Սաուլյանը հաղթել է մինչև 70,3 կգ քաշային կարգում, իսկ Նարեկ Ասոյանը չեմպիոնական տիտղոս է նվաճել մինչև 74,8 կգ քաշային կարգում։