Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները Աբու Դաբիում կսկսվեն Երևանի ժամանակով 11:50-ին
10 Նոյեմբերի 2026, 10:45
Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպումը Աբու Դաբիում կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 11:50-ին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է բանակցային խմբի աղբյուրը։
Հանդիպումը կանցկացվի փակ ձևաչափով։
Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի եռակողմ խորհրդակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը։ Կողմերը կքննարկեն անվտանգության երաշխիքների, լարվածության թուլացման, հումանիտար հարցերի և խաղաղ կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի շուրջ հարցեր։
Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, ԱԴԾ օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկովը, ինչպես նաև Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։
ԱՄՆ-ի կողմից հանդիպմանը կմասնակցեն Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Նման ձևաչափով վերջին բանակցությունները տեղի էին ունեցել փետրվարի սկզբին։