Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

10 Նոյեմբերի 2026, 11:10

Հասարակություն

Այսօր առավոտյան բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը:

Alphanews-ի տեղեկություններով Գևորգյանի մոտ սրտի կաթված է եղել և նա հանկարծամահ է եղել:

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում (այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ: