2 զինծառայող է կալանավորվել շարքային Տիգրան Ստեփանյանի մահվան գործով․ ՔԿ

10 Նոյեմբերի 2026, 11:21

Հասարակություն

Հոկտեմբերի 31-ին հրազենային վնասվածքով հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահվան գործով երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կալանք է ընտրվել։