Ստացվում է՝ այսօր Էրդողանն ու Ալիևն են ղեկավարելու Հայաստանը․ Մուրադ Փափազյան

11 Նոյեմբերի 2026, 18:30

Կարծիք | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջներն ու շանտաժներն՝ այդպիսով Հայաստանի ժողովրդին կանգնեցնելով նրանց քաղաքականությանը ենթարկվելու փաստի առաջ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Այս մոտեցումը Նիկոլ Փաշինյանին կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի իր անկախությունը։ Ի՞նչ ուղերձ է նա հղում։ Ստացվում է, որ այսօր Էրդողանն ու Ալիևն են ղեկավարելու Հայաստանը, քանի որ Փաշինյանը ստիպված է լինելու ժողովրդին համոզել և իրականացնել նրանց քաղաքականությունը»,- նշել է նա։

Անդրադառնալով Հայաստանի նոր Սահմանադրության շուրջ քննարկումներին՝ Փափազյանը համոզմունք է հայտնել, որ Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրության ընդունման միջոցով բավարարել Ալիևի պահանջները։

«Բոլորս խաղաղություն ենք ուզում։ Չկա որևէ ուժ, որը պատերազմ է ցանկանում Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Բայց եթե ուզում ենք ոչ միայն խաղաղություն, այլև կայուն ու ամուր խաղաղություն, ապա այն պետք է հիմնված լինի արդարության վրա և հաշվի առնի Հայաստանի շահերը»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: