Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի եղել օրակարգում. Թաալաթբեկ Մասադիկով

11 Նոյեմբերի 2026, 19:10

Քաղաքականություն

Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը չի քննարկվել․ այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Ավելի վաղ Կրեմլից հաստատել էին, որ անդամ պետությունների առաջնորդները որոշում են կայացրել զրկել Երևանին ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ կառույցներում պատասխանատու պաշտոններում սեփական ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։

Սահմանափակող այս միջոցները կիրառվել են ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի հիման վրա՝ պայմանավորված Հայաստանի կողմից անդամավճարների վճարման պարտավորությունների պարբերական չկատարմամբ։ Միաժամանակ, Թաալաթբեկ Մասադիկովը նշել է, որ եթե Հայաստանը վճարի անդամակցության վճարները, կկարողանա վերականգնել իր քվեարկության իրավունքը ՀԱՊԿ-ում: