Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

11 Նոյեմբերի 2026, 19:20

Հայեր

Անթալիայում ընթացող COP31-ի Առաջնորդների գագաթաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով Երևանում օրերս կայացած Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը։

Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվության կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են տարբեր ուղղություններով ՀՀ-ԻԻՀ կապերի հետագա ընդլայնմանը: