Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա
12 Նոյեմբերի 2026, 10:00
ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը «Վնուկովո» օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և ԱՄՆ առաջնորդի փեսային՝ Ջարեդ Քուշներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Ավելի վաղ Քուշները հայտնել է, որ հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին Սթիվ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա՝ բանակցությունների արդյունքները քննարկելու և ներկայացնելու այն առաջարկները, որոնք ամերիկյան կողմը նախապես քննարկել է Կիևի և եվրոպացիների հետ։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հստակեցրել է, որ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Քուշների և Ուիթքոֆի հետ տեղի կունենա այսօր՝ օրվա առաջին կեսին։