Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship մրցաշարում ևս մեկ հաղթանակ է տարել

13 Նոյեմբերի 2026, 15:20

Սպորտ

Հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը ևս մեկ հաղթանակ է տարել Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship սուպերմրցաշարում։

Մրցաշարի երկրորդ տուրում Մարտիրոսյանը նախ սև խաղաքարերով պարտվել է Անիշ Գիրիին, ապա սպիտակներով ռևանշի հասել։

Այսպիսով, երկու տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն ունի 6 միավոր և խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Յան Նեպոմնյաշչիին։

Այսօր՝ երրորդ տուրի շրջանակում, Հայկ Մարտիրոսյանը կմրցի Մագնուս Կառլսենի հետ։

Հիմա եթերում