Եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա շուտով․ Պեսկով
13 Նոյեմբերի 2026, 14:55
Ռուսաստանը կարծում է, որ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մոտ ապագայում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այն կկայանա բավականին շուտ՝ տեսանելի ապագայում։ Հենց այս մասին է խոսվել մեր ամերիկացի բանակցողների հետ, և մենք հույս ունենք, որ իսկապես տեսանելի ապագայում բանակցությունները կշարունակվեն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։
Ռուսական պատվիրակությունը գլխավորող ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ հանդիպման կենտրոնական թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն էր։
Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների նոր՝ լայնածավալ փոխանակման շուրջ։ Փոխանակման կոնկրետ պարամետրերը կհրապարակվեն առաջիկայում։