Ադրբեջանցի զինծառայողի՝ Շաքի ներխուժելու գործով նախաքննությունն ավարտվել է
13 Նոյեմբերի 2026, 17:30
Շաքի գյուղում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատած և քաղաքացու տուն ներխուժած ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ դատարան ուղարկելու նպատակով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է ՀՀ պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ Միջադեպի հետևանքով 39-ամյա կինը հրազենային վիրավորում էր ստացել, մարմնական վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Իրականացված իրավապահ գործողությունների արդյունքում զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր։