Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդը կմասնակցի կիսամարաթոնի՝ ի աջակցություն հալածվող քրիստոնյաների

14 Նոյեմբերի 2026, 21:00

Հասարակություն

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը կմասնակցի բարեգործական կիսամարաթոնի՝ իր համերաշխությունը հայտնելու կրոնական հողի վրա հալածանքների ենթարկվող քրիստոնյաներին։

Մարաթոնը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Լոնդոնի Բաթերսի զբոսայգում։ Եպիսկոպոսը նախատեսում է հաղթահարել 21 կիլոմետր տարածություն և հավաքել 5 հազար ֆունտ ստեռլինգ, որը կփոխանցվի «Օգնություն կարիքավոր եկեղեցուն» (Aid to the Church in Need) բարեգործական կազմակերպությանը։

Նախաձեռնությունն իրականացվում է #RedWednesday («Կարմիր չորեքշաբթի») միջազգային արշավի շրջանակում, որի նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել քրիստոնյաների հալածանքների խնդրին։

Հոգևորականի խոսքով՝ սկզբում նա սկսել է վազել ֆիզիկական պատրաստվածությունը պահպանելու նպատակով, սակայն ժամանակի ընթացքում վազքը նրա համար վերածվել է աղոթքի և հոգևոր կենտրոնացման յուրահատուկ ձևի։

Եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանի համար սա առաջին նման փորձը չէ։ 2024 թվականին նա արդեն մասնակցել է բարեգործական վազքերի Վինձորում և Քինգսթոնում, իսկ սեպտեմբերին վազել է՝ Արցախից երեխաներին աջակցելու նպատակով միջոցներ հավաքելու համար։

Հիմա եթերում