Հայաստանը՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունների շարքում
16 Նոյեմբերի 2026, 15:00
2026 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով՝ ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայաստանում բնակարանների ինքնուրույն ամրագրման նկատմամբ հետաքրքրությունն աճել է 42%-ով։ Այս տվյալները ներկայացված են «Օստրովոկ» և «eSIM-World» ծառայությունների համատեղ հետազոտության մեջ, որն ընդգրկում է հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։
Բարձր աճ է գրանցվել նաև հարևան Վրաստանում, որտեղ պահանջարկն ավելացել է 31%-ով։
Անկախ ճանապարհորդների զգալի հոսքի շնորհիվ Հայաստանին հաջողվել է ամրապնդել իր դիրքերը ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների տասնյակում՝ հյուրանոցների ամրագրումների թվով։