ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

17 Նոյեմբերի 2026, 11:07

Քաղաքականություն

Ազգային ժողովը 54 դեմ, 33 կողմ ձայներով օրակարգ չի ընդգրկել Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։

Խորհրդարանի քառօրյայի մեկնարկին «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» վերնագրով նախագիծը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։