Սահմանադրական փոփոխություններ թույլ չենք տալու․ Վարդևանյան

17 Նոյեմբերի 2026, 11:14

Քաղաքականություն

Մեր դիրքորոշումը հստակ է՝ Սահմանադրական փոփոխություններ թույլ չենք տալու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը հայտարարել են, որ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ կապված նախապայման է առաջ քաշում։ Սակայն, ըստ Վարդևանյանի, որևէ երկիր իրավունք չունի միջամտելու մեկ այլ պետության ներքին գործերին։

«Խնդրում եմ ուսումնասիրեք Ադրբեջանի Սահմանադրությունը, այնտեղ հղում կա Անկախության հռչակագրերին, որոնք, ի տարբերություն մեր հռչակագրի, կոնֆլիկտածին են, բայց դրա վերաբերյալ որևէ խոսույթ չենք լսում»,- նշել է պատգամավորը։